News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չկար որևէ գործողություն, որը գնդապետ Արման Սարգսյանը չաներ, եթե դա պետք լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ որտե՞ղ է նա հիմա... Արման Սարգսյանը, ամենացածր պաշտոնից համակարգում կարիերա արած սպան հիմա ոչմիտեղ է։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել էՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ անդրադարադառնալով Արման Սարգսյանի պաշտոնանկությանը։

«Ուժային կառույցների աշխատակիցներ, պարոնայք սպաներ.

Լուսանկարում ՀՀ ոստիկանության նախկին պետ գնդապետ Արման Սարգսյանն է:

Արման Սարգսյանն ամեն ինչ արեց, որպեսզի շահի ՀՀ քաղաքական ղեկավարության համակրանքը: Հլու-հնազանդ կատարեց վարչապետի բոլոր՝ նույնիսկ օրենքի հետ խնդիրներ ունեցող առաջադրանքները: Սկզբում գնդապետն իր հավատարմությունն ապացուցում էր ոստիկանապետի պաշտոնին նշանակվելու երազանքով: Ասֆալտին փռելով՝ ապօրինի բերման էր ենթարկում ընդդիմադիր գործիչների, համակարգից հեռացնում էր այն ոստիկաններին ովքեր համարձակվում էին այլ կարծիք ունենալ, վարչապետի հրահանգով ոստիկաններից զոռով հավաքեց ու հետ փոխանցեց հայտնի 26 000 դրամները: Ըստ էության՝ չկար որևէ գործողություն, որը գնդապետ Արման Սարգսյանը չաներ, եթե դա պետք լիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եվ որտե՞ղ է նա հիմա... Արման Սարգսյանը, ամենացածր պաշտոնից համակարգում կարիերա արած սպան հիմա ոչմիտեղ է: Անէությունը կլանեց գնդապետին: Իշխանական խմբի բոլոր կապրիզները հլու-հնազանդ իրականացնող գնդապետին մեկ րոպեում, կատաղության մի ակնթարթում շարքից հանեցին և տուն ուղարկեցին: Ընդամենը 3 ամիս պաշտոնավարած ոստիկանության պետին նույնիսկ գեներալի կոչում չշնորհեցին: Այ հենց այդպես, վերցրեցին մարդու կենսագրությունը և աղբարկղ նետեցին:

 

Սիրելի սպաներ, երբեք միամտություն չունենաք մտքներովդ անցկացնելու, որ Նիկոլ Փաշինյանին, կամ իշխող քաղաքական խմբին ձեր հավատարմությունը երբևէ կտա իր պտուղները: Այսպիսի օրինակները բազմաթիվ են, բայց կոնկրետ այս մեկը հիշեք ամեն անգամ, երբ կստանաք ապօրինի հրահանգներ, հիշեք ամեն անգամ, երբ կստանաք անտրամաբանական հրամաններ, հիշեք ամեն անգամ, երբ ձեզ կստիպեն պաշտպանել օտարերկրյա գործակալական ցանցի շահերը:

Նայեք Արման Սարգսյանին և հիշեք, սրանք անաղուհաց են: Ձեր նվիրվածությունը երբեք չի գնահատվելու: Հաջորդ իշխանությունը, առանց խտրականության պատասխանատվության է ենթարկելու բոլոր նրանց ովքեր ապօրինի գործողություններ են արել և չի աշխատելու այն արդարացում, թե հրաման ենք կատարել: Մի մտեք ապօրինությունների դաշտ: Ապօրինի հրաման ստանալիս անպայման գրավոր ֆիքսեք, կամ ձայնագրեք այդ հրամանը: Հավատացեք, վաղը դա ձեր փրկության միակ հնարավորությունն է լինելու: Դուք տասնյակ տարիներով սպայական կարիերա չեք արել, որ ինչ որ праходимец-ների պատճառով մեկ րոպեում կործանվեք:

Լավ եղեք, դիմացեք, քիչ է մնացել:

Պատիվ ունեմ պարոնայք սպաներ»։

 

 

 

Տպել
Ամենաշատ