News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մեր բժիշկներն այս հիվանդության բուժման այնպիսի հարուստ փորձ ունեն, որ մենք կարող ենք նույնիսկ շատ երկրների խորհուրդ տալ, թե ինչպես բուժել այս պացիենտներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մեր պրոֆեսիոնալ բժիշկները, մեր մոտ հաղթահարումից հետո կարող են արտագնադասախոսություններ եւ օգնության ձեռք մեկնել մեր բարեկամ երկրներին։ Հետեւաբար, ինչքան էլ ճգնաժամային եւ արտակարգ դրություն լինի մեզ համար, սա նաեւ փորձություն է, որը ցույց է տալիս մեր, որպես երկիր կայացվածության աստիճանը, որպես համակարգ մոբիլիզացվելու ունակությունը։ Եթե կարծում եք, որ ես ինչ որ բան սխալ եմ արել, ներողություն եմ խնդրում»,– ասաց նա։

Թորոսյանի խոսքով՝ այդ սխալների վերաբերյալ շատ մեկնաբանություններ է կարդացել. «Դրանք պարտադիր հաշվի եմ առնում որոշումներ կայացնելիս նաեւ խորհուրդներ եմ տալիս իմ մյուս գործընկերներին, կառավարության մյուս անդամներին, վարչապետին։ Նաեւ հետեւում եմ այլ երկրների սխալներին կամ «սխալներին» որոնք կարող են օգտակար լինել մեզ համար։ Անկեղծ ու ազնիվ եմ մեր ժողովրդի եւ իմ գործընկերների հետ, ու կարծում եմ` հենց այսպես պետք է հաղթահարենք մեր այս անկոչ մարտահրավերը, որովհետեւ եկեք փաստենք, որ մենք չենք կանչել այս մարտահրավերին եւ սա մի անսպասելի բան է բոլորի համար»։

Նախարարի խոսքով՝ խուսափել այս վիրուսից անհնար էր, քանի որ վարակիչ հիվանդություները սահմաններ չեն ճանաչում. «Նույնիսկ փակված սահմաններով հնարավոր չէ դրանից խուսափել, որովհետեւ մինչեւ այդ փակումը քո մոտ հնարավոր է այցելած լինի ասիմպտոմ մարդ։ Ես հավատում եմ, որ մենք կհաղթահարենք սա, հավատում եմ մեր հավաքական կամքին, որը կառավարելի վիճակով թույլ կտա ապրել այնքան, քանի դեռ չունենք 3 ելք՝ ուղիղ թիրախային դեղամիջոց, պատվաստանյութ կամ բնական հիվանդության մարում, ինչը նույնպես հնարավոր է նման հիվանդությունների դեպքում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ