News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում թույլատրեց «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը 2020/2021 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ եւ 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա»  ծրագիրը՝ անգլերենով, 3 տարի ժամկետով:

Սահմանվել է, որ «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը չի իրականացվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու վերաբերյալ որոշման նախագծի ընդունումը թույլ կտա կրթահամալիրին շարունակել միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ եւ 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա»  ծրագիրը՝ անգլերենով:

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի կողմից «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը իրականացվում է 2014 թվականից: Ծրագրի 2016-2020թթ. 53 շրջանավարտներից 11-ը (կամ 20 %-ը) այլ երկրների քաղաքացիներ են, ընդ որում, նրանցից 10-ը՝ ազգությամբ հայ:

Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ոչ միայն կապահովվի Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ Սփյուռքից հայրենիք վերադարձած, հայերենին բավարար չափով չտիրապետող հայ երեխաների միջազգային կրթություն ստանալու հնարավորությունը, այլ նաեւ կշարունակվեն ծրագրի շրջանակներում արտերկրի մասնագետների կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստումները, ինչը հիմք է հանդիսանում միջազգային չափանիշներին համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք ձեւավորելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ