News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Merriam-Webster բառարանը կազմողները համաձայնվել են Միսուրիի համալսարանի շրջանավարտի առաջարկին «ռասիզմի» սահմանումը փոփոխելու մասին, հայտնում է Independent-ը:

Վերջերս Դրեյք համալսարնն ավարտած Քենեդի Միթչումը խմբագիրներին պարզաբանել է, թե ինչու է ներկայիս բառարանային հոդվածը ոչ ամբողջական համարում, եւ առաջարկել է ավելացնել հալածանքի գաղափարը:

Merriam-Webster-ի ընթացիկ տարբերակում ռասիզմի առաջին նշանակությունն է «հավատը, որ ռասան մարդկային հատկությունների եւ ունակությունների գնահատման մեջ վճռորոշ գործոն է, ինչպես նաեւ՝ որ ռասային տարբերությունները թույլ են տալիս խոսել որոշակի ռասայի ներկայացուցիչների բնածին առավելության մասին»:

«Ես շեշտեցի, որ սահմանումը չի արտացոլում այն, ինչը տեղի է ունենում ժամանակակից աշխարհում: Այն, թե ինչպես է դրսեւորվում կյանքում. սա նախապաշարմունք չէ, սա պարբերական երեւույթ է»,- ասել է նա:

Նա նաեւ պարզաբանել է, որ մարդկանցից շատերը սեւամորթների հանդեպ իրենց վերաբերմունքը ռասիստական չեն համարում, քանի որ բառարանում այն արտացոլված չէ: Այս պատճառով իր մոտ միտք առաջացավ սահմանումն ընդլայնելու վերաբերյալ:

Merriam-Webster բառարանը կազմողները պատասխանել են աղջկա էլեկտրոնային նամակին եւ խոստացել փոփոխություններ կատարել:

«Բառարանում ռասիզմի սահմանումն իրականությանը չի համապատասխանում, քանի որ շեշտադրումը կատարվում է պասիվ կոնցեպցիայի վրա, սակայն իրականում այս երեւույթը հանգեցնում է սարսափելի գործողությունների մարդկանց նկատմամբ, որոնք քեզ նման չեն»,- Միթչումի առաջարկը մեկնաբանել է Միսուրիի Հարիս-Սթոու համալսարանի պրոֆեսոր Շարլին Ջոնսը:

«Ռասիզմի» բառարանային նշանակության շուրջ բանավեճը ծագել է Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ