Արքայազն Յոահիմը՝ Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին, կտուգանվի Իսպանիայում՝ երկրում հայտարարված կարանտինի խախտման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իսպանական ոստիկանության տվյալներով՝ արքայազնը ժամանել էր մայիսի վերջին, նախ՝ Մադրիդ, ապա՝ Կորդոբա, եւ չէր պահպանել երկշաբաթյա կարանտինը, փոխարենը իրար հետեւից երկու խնջույքի է մասնակցել, ինչից հետո պարզվել է, որ բարձրաստիճան զբոսաշրջիկի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները դրական են: Բացի այդ, կորոնավիրուս էր հաստատվել նաեւ խնջույքի մեկ այլ մասնակցի մոտ:
Դրա համար նախատեսված տուգանքը 10 400 եվրո է: Արքայազն Յոահիմն արդեն ներողություն է խնդրել կատարվածի համար եւ «պատրաստակամություն է հայտնել կրել բոլոր հետեւանքները»: