
Կալիֆոռնիայի իշխանությունները Հոլիվուդի կինոստուդիաներին թույլ են տվել վերսկսել աշխատանքը, որը դադարեցվել էր մի քանի ամիս առաջ կորոնավիրուսի տարածման պատճառով:
Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսի հասարակական առողջապահության վարչության տնօրեն Բարբարա Ֆերրերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աշխատանքը կվերսկսեն նաեւ կենդանաբանական այգիները, ավիապարկերը, լողավազաններն ու հյուրանոցները:
Ամերիկյան առաջատար կինոստուդիաները կորոնավիրուսի պատճառով դադարեցրել էին բոլոր նկարահանումներն ու հետաձգել ֆիլմերի եւ սերիալների նկարահանման ժամկետները: