News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրիտանական HSBC բանկն իր հետազոտության մեջ, որից քաղվածքներ է հրապարակել CNBC-ն, նշել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ասիայի երկրների առավելությունները Եվրոպայի նկատմամբ: Գլոբալ ներդրողների համար ավելի գրավիչ լինելով՝ նրանք կարող են իրենց կարիքները եւ հետագա զարգացումն ավելի հեշտ ֆինանսավորել, փոխանցում է Lenta-ն: 

Հեղինակների կարծիքով՝ ավելի լավ վիճակում կհայտնվեն արդյունաբերական զարգացած ասիական երկրները, ինչպես նաեւ Սինգապուրը: Նրանց տնտեսություններում արդեն աճ է գրանցվում, իսկ ձեռնարկությունների մեծ մասը վերադարձել է աշխատանքի մինչճգնաժամային մակարդակին: Հիմնական ռիսկերը կապված են կորոնավիրուսի երկրորդ ալիքի, ինչպես նաեւ հակաճգնաժամային քաղաքականությունը մշակելիս իշխանությունների անբավարար ճկունության հետ:

Իմ հակակշիռ հաջողակ երկրների՝ հեղինակները բերում են զարգացող շուկաները, նավթի մանր արտահանողներին եւ եվրոգոտու երկրներին: Այնտեղ վերականգնումը դանդաղ է ընթանում, իսկ ներքին պահանջարկը տուժում է բնակչության կտրուկ նվազած վճարունակության պատճառով: «Լիկվիդայնության տրամադրման ուժեղացված միջոցառումները վկայում են այն մասին, որ այդ խնդիրները պահպանվում են մինչեւ հիմա»,- նշված է հետազոտության մեջ:

Նշվում է նաեւ, որ ներդրողներն ամբողջ աշխարհում բախվել են անսպասելիությունների եւ հիմա ստիպված են ոչ ստանդարտ որոշումներ ընդունել: Այսպես՝ դրամավարկային քաղաքականության գլոբալ մեղմացման պատճառով շատ երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է, եւ գնորդները հիմա ստիպված են ընտրել ներդրումների այլընտրանքային ուղիներ: Ընդ որում՝ նույնիսկ ռիսկային ակտիվները, որոնք սովորաբար մեծ եկամուտ են բերում, հիմա նվազած դրույքներ ունեն:

Այս կապակցությամբ HSBC-ն կանխատեսում է ներդրողների հետաքրքրության աճ տարբեր երկրներում տարբեր ընկերությունների բաժնետոմսերի հանդեպ: Այն կամրապնդվի իշխանությունների քաղաքականությամբ, որոնք նվազեցնում են շուկաների փլուզման ռիսկերը: Հեղինակներն առաջարկում են հատուկ ուշադրություն դարձնել ասիական պարտատոմսերին՝ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ: Դրանց էմիտենտները նախկինի պես ավելի բարձր եկամուտ են առաջարկում՝ զարգացող շուկաների համեմատությամբ եւ միաժամանակ ճգնաժամի հետեւանքներից բավականաչափ վերականգնվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ