News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետեւ իրավիճակի մասին զեկուցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրը՝ 1751:  Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարեւոր ցուցանիշ է:

Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք եւ ընդհանուր մահերի թիվը հասնում է 245-ի: Երեկ ունեցել ենք մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն, գումարային ունեցել ենք մոտ 500 ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներ, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար:

Հաջորդ կարեւոր ցուցնաիշը հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է  տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով: «Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք եւ ուժեղացնենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ