News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իշխանությունների կողմից Հայ ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկերի այլընտրանքային միջոցների վերաբերյալ պարզաբանումների բացակայությունը մտավախություն է առաջացնում առ այն, որ արդիականացման ծրագրի իրականացումը կարող է ընդհանրապես հարցականի տակ դրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

Ըստ նրա՝ հիմնական ռիսկն այն է, որ ծրագիրը հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կողմից, եւ եթե Հայաստանը մինչեւ 2021 թվականը չավարտի արդիականացումը, կարող են շատ լուրջ խնդիրներ առաջանալ, քանի որ Երեւանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները: «Ցանկալի կլիներ, որպեսզի Հայաստանի իշխանությունները ռուսական վարկերից հրաժարվելու մասին հայտարարություններ անելիս, այնուամենայնիվ, բացեն փակագծերը եւ ասեն, թե որտեղից են գումար ներգրավելու եւ ի՞նչ է նշանակում «սեփական միջոցներ» արտահայտությունը»,- նշեց նա:

Փորձագետը հավելեց, որ նույնիսկ եթե հնարավոր է այլ միջոցներ գտնել, ապա պետք է ելնել նրանից, որ ատոմակայանների արդիականացումը եւ շահագործումը կապված են միջազգային համագործակցության հետ: «Հրաժարվելով ռուսական վարկից՝ մենք չենք հրաժարվում «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի հետ պայմանագրից, որը պետք է ավարտի ատոմակայանի արդիականացումը: Այստեղ հայկական կողմը Ռուսաստանի հետ համագործակցության այլընտրանք չունի»,- շեշտեց Դավթյանը:

Նա պարզաբանեց, որ աշխատանքների մեծ մասը դեռ ավարտված չէ, բայց այս ընթացքում արդեն 5 000 միավոր է փոխարինվել, եւ իրականացված աշխատանքների արդյունքում կայանի արդյունավետությունը 15 տոկոսով աճել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ