Կոտայքի մարզում հունիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ Ժամը 11։20-ի սահմանում Արզնի գյուղի 1-ին կմ հատվածում բախվել են Բյուրեղավան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Վարուժան Սարգսյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արայիկ Հունանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Ա. Հունանյանի ուղևոր՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 20-ամյա Լիսանդր Հովսեփյանը և Վ. Սարգսյանի ուղևորներ՝Բյուրեղավանի բնակիչներ՝ 3-ամյա Արարատ Ալեքյանն ու 1-ամյա Դավիթ Ալեքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։