News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը չի պատրաստվում խորացնել մի երկրի հետ հարաբերությունները մյուսի հաշվին: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նախարարի խոսքով՝ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները 3 հիմնական ուղղություններով՝ Ռուսաստան (ԵԱՏՄ, ՀԱՊԿ), Եվրամիություն (անդամ երկրներ) եւ ԱՄՆ: «Սակայն մենք գործում ենք միջազգային օրակարգի հակասական մթնոլորտում»,-խոստովանեց Մնացականյանը:

Ինչպես նշեց նախարարը, ԶԼՄ-ներում այժմ քննարկվում է հետագա զարգացման ուղղությունների եւ արտաքին քաղաքականության հարաբերությունների ձեւավորման միջեւ ընտրության հարցը, սակայն Հայաստանը գործում է իր սեփական շահերից ելնելով: «Դա դժվար հավասարակշռություն է…Դա բարդ է, սակայն՝ անհրաժեշտ»,-նշեց ՀՀ ԱԳ նախարարը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ