News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ են կոչում ու խորհրդարանում մեծամասնություն ունեն, իրենց բացարձակապես այլ՝ հեղափոխականին ոչ վայել կերպ են դրսևորում՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնը հրապարակել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հոդվածը՝ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«2018-ի իշխանափոխությունից հետո ակնկալվում էր, որ Հայաստանում պետք է ընթանան բուռն քննարկումներ, որոնց ընթացքում վերաիմաստավորվեր անցյալը, իմաստավորվեր կատարվածն ու ապագայի ծրագրեր մշակվեին: Ցանկացած հանրային ու պետական ցնցումներից հետո ակտիվանում է ինտելեկտուալ կյանքը: Դա չգրված օրենք է, սակայն ցանկացած օրենք ունի բացառությունները և նման բացառություն է այսօրվա Հայաստանը:

Իշխանության եկած «նոր» մարդիկ, որոնք իրենց հեղափոխականներ են կոչում ու խորհրդարանում մեծամասնություն ունեն, իրենց բացարձակապես այլ՝ հեղափոխականին ոչ վայել կերպ են դրսևորում՝ խորհրդարանում քվեարկում են ինչպես Բրեժնևի ժամանակների կոմունիստական կուսակցությունը՝ միաձայն։

Ավելին, «ախոյանների» դեմ կոլեկտիվ (Սերժ Սարգսյանը կասեր՝ ոհմակով) հարձակումներ են գործում՝ նրանց անվանելով «ժողովրդի թշնամիներ», իրենց հակառակվողներին՝ «դավաճաններ» ու «օտարերկրյա լրտեսներ», խրախուսվում է միմյանց հետևելն ու «գործ տալը», իսկ իրենց ղեկավարին կոչում են «հեղափոխության առաջնորդ»։ Երիտասարդ «հեղափոխականներն» իրենց բոլոր նախաձեռնությունները ներկայացնում են որպես ժողովրդի կամքի դրսևորում։ Կարճ ասած, նրանք քվեարկում են միաձայն, խոսում՝ միակերպ, գործում՝ ըստ «վերևից» եկող հրահանգների։ Սա անհասկանալի և անբացատրելի երևույթ է՝ այդքան երիտասարդ ու այդքան հնազանդ։

Սա «déjà vu» է (ֆրանսերեն` «արդեն տեսած»), անցյալի կրկնություն, կամ, եթե կենսաբանության մեջ հայտնի ֆենոմենը կիրառենք` մետամորֆոզ՝ երբ մի բիոլոգիական տիպի մնացորդներից դաջված հետքի մեջ մեկ այլ կենսաբանական տիպ է բնակություն հաստատում՝ ընդունելով նախկինի արտաքին տեսքը։

Դեռևս 1990-ականների ժամանակ Հայաստանում մի բանավեճ էր սկսվել այն մասին, թե արդյոք հայերը «սովորակա՞ն», թե՞ «համաշխարհային» ազգ են։ Ժամանակին հրեաներն էին երազում, որ ստեղծեն մի երկիր, որտեղ լինեն հրեա բանվորներ, գյուղացիներ, հավաքարարներ, մուրացկաններ և այլն, այսինքն՝ դառնան «սովորական», պետականություն ունեցող ազգ՝ բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ։

Շատ հայեր նույնպես ժամանակին երազում էին դառնալ «սովորական» պետականաստեղծ ազգ։ 90-ականների ժամանակ մի թեզ կար, որ հայերը երբեք «սոցիալական բունտ» չեն կազմակերպի, դա մեզ բնորոշ չէ, որովհետև մենք «խելոք», առևտրական, շահամոլ, ոչ պետական ազգ ենք։ Դա այն ժամանակվա իշխանություններին հույս էր տալիս, որ իրենց դեմ սոցիալական հողի վրա զանգվածային ընդվուզումներ չեն լինի։ Նման տեսակատ գոյություն ուներ նաև մինչև 2018 թվականը, մինչև որ տեղի չունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։

Հրեաների երազանքը կատարվել է՝ ունեն «սեփական արտադրության» թափառականներ՝ բոմժեր, բանվորներ, զինվորականներ, պորտաբույծներ և այլն։ Կարծես թե հայերի երազանքն էլ է կատարվում, մենք արդեն ունենք մեր «գործ տվողները», «հեղափոխություններն» ու «հեղափոխության առաջնորդը», պոպուլիստներն ու դրա սպառողները։ Սպասենք մեր «փոքրիկ Ստալինին», ինչպես նաև, նրան տապալելուց հետո, «Ապաշխարհում», «Բժիշկ Ժիվագոն» կամ նմանատիպ այլ խոսուն անվանումներով ֆիլմերին ու գրքերին։

2018-ը ցույց տվեց, որ, իհարկե, ուշացում, սակյան մենք նույնպես կրկնում ենք մյուս պետականաստեղծ, սոցիալական դեմագոգիաների ու պոպուլիզմի հանդեպ նրբազգաց, սոցիալական բունտերի հանդեպ հակում ունեցող սովորական ազգերի անցած ուղին։ Ու դեռ պարզ չէ, թե դա լա՞վ նորություն է, թե՞ վատ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ