News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը լարվածության նշաններ չի տեսնում Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում: Արտգործնախարարը շեշտեց երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդարձակ օրակարգի առկայությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:

Պատասխանելով հարաբերություններում հարցերի առկայության մասին դիտողությանը՝ նախարարը նշեց, որ հարցեր չկան այնտեղ, որտեղ չկան հարաբերություններ: «Կան հարցեր, դրանք լուծվում են: Անլուծելի հարցեր չկան: Համատեղ ջանքերով լուծումներ ենք փնտրում: Հիմքում ռազմավարական դաշնակցային հարաբերություններն են»,- վստահեցրեց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը բազմիցս ասել է այդ հիմքի առկայության մասին:

Մեկնաբանելով Ռուսաստանում ՀՀ-ում հետախուզվող մի շարք անձանց մնալու մասին հարցը՝ արտգործնախարարը հիշեցրեց, որ դրանք իրավական բնույթի հարցեր են եւ դրանց հետ կապված շփումները տարվում են համապատասխան ուղիներով: Նախարարի խոսքով՝ հարաբերությունների լարվածության հետ կապված վարկածը կարելի է բացատրել ՀՀ իշխանությունների բաց մոտեցմամ քննարկվող հարցերին: Սակայն դրանք խնդիր, ճգնաժամ համարել պետք չէ:

Ի պատասխան հիշեցմանն այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարարը կոնկրետ գործեր է մատնանշել Հայաստանում ռուսական ընկերությունների հետ կապված՝ այդպիսով հարցն իրավական հարթությունից քաղաքական հարթություն տեղափոխելով, նախարարը համաձայնեց, սակայն, միեւնույն ժամանակ, հիշեցրեց ընկալման տարբերության մասին: «Նշվել են հարցեր, որոնք իրենց պատկերացմամբ կարող են այլ համատեքստում դիտարկվել, քան մենք ենք դրանք դիտարկում: Մենք դրանք իրավական համատեքստում ենք դիտարկում: Դրանք միակ օպերատորները չեն, որոնց հետ կապված այստեղ հարցեր կան: Խնդիրն իրավական է, այլ ոչ թե քաղաքական: Սա երկխոսություն է պահանջում, եւ մենք հիանալի հասկանում ենք միմյանց»,- վստահեցրեց Մնացականյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ շաբաթ է՝ հայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը, ՍԱՏՄ-ից պահանջելու եմ պարզաբանում.պատգամավոր
Մի խումբ արտահանողներ ահազանգում են, որ արդեն մեկ շաբաթ է՝ հայկական...
«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր...
ՍԱՏՄ–ի արձագանքը՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ընկերությունների մթերքների արգելքի մասին
Ստեղծված իրավիճակի կապակցությամբ սկսվել են բանակցություններ երկու կառույցների մասնագետների մասնակցությամբ: Առկա է պայմանավորվածություն…
Հայաստանի սխալ «շրջադարձը» «դեպի Արևմուտք». The National Interest
Հայաստանի հեղափոխական իշխանությունը, ըստ երեւույթին, Ռուսաստանից «շրջվում» է դեպի Արևմուտք՝ գնալով...
Ռուսաստանը դադարեցնում է մի շարք ընկերությունների բուսական ծագման մթերքների արտահանման հնարավորությունը. Պիպոյան
Մինչդեռ, քչերին է հետաքրքրում, որ սահմանափակվել է միայն մի քանի ընկերության հնարավորությունը՝ հիմնավորմամբ…
«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ
Թրամփը նաև խոստացել է հաշտեցնել Զելենսկիին ու Պուտինին և կարգավորել այդ հարցը: Սա, իհարկե, կարևոր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ