News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի մասնատումը:

«Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը, հանքավայրի տարածքը բաժանվել է հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսյնություն ունեցողները թողնել Այս նախագծով դա կբացառվի:

Հաջորդը, արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում՝, որտեղ մետաղականի համար, եթե վերջին 5 տարիներին գնահատվել եւ հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում, վերջին 10 տարվա ընթացքում: Սա արվում է նրա համար, որ յուրաքանչյուր գործարչար, ով իսկապես ցանկանում է ներդրում կատարել եւ արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանի որ ՀՀ-ում վերջին ուսումնասիրությունները կատարվել են 1950-ական թվականներին:

Մեկ այլ փոփոխությամբ գործող իրավունքի տրամադրման 50 տարի առավելագույն ժամկետը փոխել 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար 15 տարվա:

Առաջարկում ենք նաեւ ընդերքօգտագործման գրավադրումն իրականացնել ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով, իսկ համաձայնություն կտրվի այն դեպքում՝, եթե գրավի հիմքով ձեռք բերված փոխառությունըօգտագործվի տվյալ հանքավայրերի շահագործման եւ ընդերքօգտագործողի պարտավորությունների իրականացման նպատակով»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց, որ սահմանվում է նաեւ, որ եթե տեսչական մարմնի եզրակացության հիման վրա որոշում է կայացվում կասեցնել հանքի գործունեությունը, իսկ սեփականատերը դիմում է դատարան, հանքը մնում է կասեցված, մինչեւ դատարանի որոշումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ