Այս փուլում անհրաժեշտ է բացառել իրավիճակի էսկալացիայի ռիսկերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ համավարակի ընթացքում մի տեսակոնֆերանս է տեղի ունեցել երկու երկրների արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ, հավելեց արտգործնախարարը:
Ըստ նրա՝ առարկայական աշխատանքը շարունակելու համար հարկավոր է սպասել, երբ կրկին հնարավոր կլինի հավաքվել եւ շարունակել: Ներկայիս պայմաններում կարեւոր է այնպիսի մթնոլորտ եւ պայմաններ պահպանել, որոնք չեն խոչընդոտի բանակցությունների շարունակմանը: