News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Քաղաքական վերլուծաբան  Կարեն Բեքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Բացիլատգիտության նուրբ արվեստը

ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական ուղղության և խորհրդարանական դիվանագիտության հերթական և ամոթալի տապալումն արձանագրվեց երեկ՝ Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Վրաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավարի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրոպական խորհրդարանի զեկուցողների համատեղ հայտարարությամբ (կցվող նյութում՝ հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունն է, իսկ փաստաթղթի բնօրինակի հղումը՝ «մեկնաբանությունններ» դաշտում):

Հայտարարության վերջին պարբերությունն այս տեսքն ունի.

«… Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին և 2009թ նրանց հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»:

Շատ ծանր տպավորություն է փաստաթղթից, և առաջացող հարցերի տարափ, որոնց հիմնական մասը չգիտես էլ ու՞մ հասցեագրել:

Մեծ ցավով, հերթական անգամ ԱՐՁԱՆԱԳՐԵՆՔ. Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքականության պատասխանատուներ:

Նշենք նաև, որ երկրում համապատասխան պաշտոնյաների չգոյությունը, որևէ կերպ չի կարող պատասխանատվությունից ազատել նշված հայտարարությունը ստորագրած Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչներին: Նման պահվածքով նրանք իրենց մեծագույն նպաստն են բերում Ադրբեջանի լկտիացմանն ու ստեղծում ամենաթողության զգացողություն Ալիևի մոտ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...

Իսկ իրական մոտիվացիան այս խայտառակ հայտարարությունը ստորագրողների՝ իհարկե գաղտնի չի մնա: Ժամանակի հարց է...»:

ԵԽ-ն կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ