News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի քաղաքապետ Ջեննի Դերկանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել դադարել գնահատական տալ նահանգների իշխանություններին ռասայական խտրականության եւ ոստիկանության ամենաթողության դեմ բողոքի ակցիաների ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Չորեքշաբթի ԱՄՆ նախագահը քաղաքապետին եւ նահանգի ղեկավարությունը քննադատել է՝ հայտարարելով, որ բողոքի մասնակիցները «ծիծաղում են նրանց վրա»: Մեկնաբանելով նախագահի հայտարարությունը՝ Դերկանը նրան խորհուրդ է տվել «բունկեր վերադառնալ»:

ԱՄՆ մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ եւ անկարգություններ են սկսվել ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո: Բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանները խեղդամահ են արել նրան: Բոլոր 4 ոստիկաններին աշխատանքից ազատ են, նրանց մեղադրանք է առաջադրվել:

Ավելի վաղ The New York Times թերթը գրել է, թե Թրամփը թաքնվել է ստորգետնյա բունկերում: Թերթը նշել է, որ ԱՄՆ նախագահը բունկեր է իջնում այն դեպքերում, երբ Սպիտակ տունը սպառնալիքի տակ է հայտնվում:

Ինքը՝ նախագահը, չի հաստատել այդ տեղեկությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ