News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից եւ ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցի մեջ նոր օրն անցկացնելու գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում եւ Ամստերդամում անցկացված երեխաների աշխատանքի վատթարագույն ձեւերի դեմ պայքարի եւ երեխաների հարկադիր աշխատանքի հարցերով միջազգային համաժողովներից հետո, փոխանցում է Calend-ը: 

Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացրել է 2002 թվականին: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այդ խնդրին եւ դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:

Ամեն տարի հունիսի 12-ին ամբողջ աշխարհում կառավարությունները, գործատուներն ու աշխատակիցները, քաղաքացիական հանրության ներկայացուցիչները, ինչպես նաեւ միլիոնավոր մարդիկ իրենց ջանքերը միավորում են երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ