News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այո՛, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որեւէ դերակատարություն չի ունեցել։ Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ շրջանառվում են տեղեկություններ, թե ՊԵԿ նորանշանակ ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարի մտերիմն է, այդ իսկ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին։

«Նա չի միջնորդել վարչապետին, ես կարող եմ միայն ենթադրել, թե ինչու վարչապետի ընտրությունը կանգնեց ինձ վրա. ընդամենը աշխատանքի ընթացքում հավանաբար, իմ աշխատանքին հետեւելով»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ