News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ղարաբաղյան իսլամական դիմադրության շարժման» նախագահ Ռովշան Ահմեդլին լքել է ընդդիմության Ազգային խորհուրդը: Այս մասին Ռովշան Ահմեդլին հայտարարել է իր ֆեյսբուքյան էջին, հայտնում է haqqin.az- ը:

«Տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ ցույց տալը նորմալ երեւույթ է եւ ժողովրդավարության ցուցանիշ: Բայց, միեւնույն ժամանակ, ադրբեջանական ժողովրդի անփոփոխ ազգային-հոգեւոր եւ կրոնական արժեքներ գոյություն ունեն, որոնք հնարավոր չէ անտեսել եւ առավել եւս՝ նվաստացնել: Այս տարիների ընթացքում մենք չսովորեցինք հարգանքով վերաբերվել միմյանց դիրքորոշմանը: Իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք չկարողացանք ազատվել հավակնություններից եւ մոնոլիտ միավորուման վերածվել»,- ասել է Ռովշան Ահմեդլին:

Ահմեդլին հայտարարել է, որ շատ վշտացած է Ազգային խորհրդի ներսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից: «Չնայած այս ասոցիացիան պահպանելու եւ մարդկանց ակնկալիքները բավարարելու իմ բոլոր փորձերին՝ ստեղծված իրավիճակում այլեւս հնարավոր չեմ համարում գտնվել Ազգային խորհրդի կազմում եւ լքում եմ այն»,- գրել է Ռովշան Ահմեդլին՝ Ազգային խորհրդի մյուս անդամներին կոչ անելով դադարեցնել կոնֆլիկտները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ