News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ ուղղակի արդյունավետ լինելու կամ աշխատանքի տեմպերի հետ կապված այսօր ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, պահանջները փոխվել են: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը:

«Իրոք, անելիքները շատ-շատ են և աշխատանքի ինտենսիվությունը էականորեն աճել է: Այդ իմաստով, անկախ ամեն ինչից, ավելի մեծ ծավալով աշխատանքի, ավելի արագ, ավելի տեմպով աշխատանք է պահանջում վարչապետը բոլորից»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե որքանով է նորմալ, որ 1,5 տարում ԱԱԾ տնօրենը երեք անգամ փոխվում է, Մհեր Գրիգորյանը հակադարձեց. «Իսկ դուք կարծում եք, որ ճիշտը նա է, որ անվերջ նույն մարդը ղեկավարի տվյալ կառո՞ւյցը»:

Լրագրողը դիտարկմանը, որ զբաղեցնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնըմարդիկ ինֆորմացիայի են տիրապետում, որից հետո պաշտոնանկ են արվում, նա նշեց. «Ես տեղեկացված չեմ, թե այդ ինչ ինֆորմացիա է հասանելի եւ ինչ ծավալներով, բայց ամեն դեպքում մենք խոսում ենք կարեւորագույն կառույցների մասին, որոնք պետք է լինեն ինստիտուցիոնալ, ոչ թե ղեկավարից կամ մարդուց կախված: Այդ իմաստով ցանկացած գործառույթ կամ պաշտոն, լավ կլինի, որ մարդիկ հաճախ փոխվեն, բայց դրանից որակը աշխատանքի չփոխվի»:

Տպել
Ամենաշատ