Ներքաղաքական կոնյուկտուրան չպետք է բացասաբար ազդի հարաբերությունների վրա: Այս մասին այսօր օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը չպետք է փոփոխվի այս կամ այն պրոցեսների կամ անձանց պատճառով:
«Այն, որ ռուսական թեման առկա է Հայաստանի ներքաղաքական քննարկումներում, բացատրելի է՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների կարեւորությունը: Հարաբերությունների բարձր մակարդակը պետք է պահպանել: ՀՀ ղեկավարության դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանը եւս հակված է դրան»,-ասաց դեսպանը: