ՌԴ դեսպանատունը մաքսանենգության մասով ցուցումներ չի ստացել: Այս մասին այսօր օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պատասխանելով Հայաստանից Ռուսաստան մաքսանենգ ապրանքների տեղափոխման հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումների մասին հարցին:
Նա պարզաբանեց, որ համապատասխան տեղեկություն ստանալու համար պետք է դիմել իրավապահ մարմիններին: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,-ասաց դեսպանը: