Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 12-ի ցերեկը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում ցերեկն առանձին վայրերում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-17 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +29 +31:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +26 +29,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +20 +25,

Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +23 +27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +31,

Արարատում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +32,

Արմավիրում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +32,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +24 +29,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +25 +29 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը +30 +35):