News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Այն, ինչ վերջին 2 տարում կատարվում է Հայաստանում, սկզբում, իհարկե, բոլորիս կողմից շատ դրական ընդունվեց, բայց հետագա 2 տարիները ցույց տվեցին, որ մենք ինչ-որ տեղ կաղում ենք, եւ մեր երկիրը ճիշտ չի զարգանում։ Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Շեղվել ենք այն ակզբունքներից, որն ի սկզբանե հայտարարվել էր։ Դրա համար պետք էր ուժ, որը կկարողանա կանխել մեր երկրի անկումը եւ երկիրը կդնի ճիշտ ուղու վրա։

«Ամենակարեւոր գաղափարը, որ ես դնում եմ  ինձ համար, այն է, որ հասնենք նրան, որ մեր քաղաքացին լավ ապրի, բայց ոչ թե խոսքերով կամ խոստումներով, այլ իսկապես զգա այդ փոփոխությունն իր կյանքում եւ ապրի արժանապատիվ:

Այն, ինչ կատարվում է վերջին շրջանում մեր երկրում, հստակ ցույց է տալիս, որ իշխանությունները պետական կառավարման համակարգը վերածել են քաոսի, եւ դրանից բխող հետեւանքներն ազդում են կոնկրետ մեր յուրաքանչյուրիս կյանքի վրա»,- ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այն խոստումները, թե կան կախարդական փայտիկներ, որով շատ կարճ ժամանակում մարդկանց կյանքը փոխվելու է, տեսանք, որ չիրականացավ։

«Հակառակը, մենք տեսանք, որ որեւէ բան չի արվում համակարգված։ Չեն տարբերում առաջնային խնդիրները երկրորդականից, կայացվում են հախուռն որոշումներ, եւ այն մարդիկ, որոնք փորձում են քննադատել իշխանություններին, միանգամից արժանանում են շատ ագրեսիվ վերաբերմունքի։ Օգտագործում են շատ վատ բառապաշար եւ ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ այդ քննադատությանը»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ շատ մարդիկ համացանցում խուսափում են արտահայտել սեփական կարծիքը, քանի որ գիտեն, որ իշխանությունն ունի մեծ ֆեյքերի բանակ, որով հարձակվում են մարդկանց վրա եւ վիրավորում են ամենավերջին խոսքերով։

«Սրանից մեկուկես տարի առաջ ոչ մեկը չէր պատկերացնի, որ իշխանություններին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատությունը կարող է ժողովրդի կողմից ընդունվել։ Այսօր ես շրջում եմ փողոցներով, տեսնում եմ շատ մարդկանց եւ հստակ տեսնում եմ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը։ Մարդիկ որեւէ հույս չունեն, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ», - ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները կեղծ օրակարգ են առաջ քաշում, որ եթե իրենք չեն, ապա նախկիններն են. «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նախկինները մնացել են նախկինում՝ իրենց արած լավ թե վատ արարքներով։ Մենք գնում ենք առաջ, դեպի ապագա, եւ «Հայրենիք» կուսակցությունն այն այլընտրանքային ուժն է, որը կարողանալու է փոխել այս իշխանություններին եւ մեր երկիրը տանի ճիշտ զարգացման ուղղությամբ», - ասաց Վանեցյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գնա մեռի՝ արի դատեմ. մահացած մարդուն դատում են
Դատախազությունը հաղորդում է, որ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ տնօրենը կենտրոնի...
Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են,...
«Հրապարակ». Սրտատրոփ սպասում են փակ հանդիպմանը
Պատգամավորները ֆորմալ հանդիպումներ կունենան թեկնածուների հետ, բայց նրանց ընտրությունը կարելի է...
«Հրապարակ». Էկոնոմիկայի նախարար կարող է նշանակվել Արտակ Քամալյանը
Մամուլում շրջանառվեցին ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Բաբկեն Թունյանի անունները, սակայն...
«Հրապարակ». «Արարա՞տ, թե՞ Արագած» դիլեման պետական համակարգում արդեն պաթոլոգիկ ընթացք է ստանում
Մասնավորապես, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն էլ է ուրացել Արարատն ու ընդունել է նոր...
«Հրապարակ». Նախկին խոպանչի մարզպետը մարտունեցիներին հորդորել է խոպան չգնալ
Մի ուշագրավ նրբություն էլ․ նա «2016թ.-ին ընդունվել եւ մինչ օրս սովորում է Մոսկվայի մարզային իրավունքի...
Ամենաշատ