News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կորոնվիրուսի հետ կապված սահմանափակումներ մտցնելու սկզբից մինչեւ այսօր դեսպանությանը հաջողվել է կազմակերպել Հայաստանից Ռուսաստան 981 մարդու վերադարձը: Այս մասին հունիսի 11-ին առցանց մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի քաղաքացիների վերադարձի ապահովման աշխատանքներին ներգրավված են բոլոր ռեսուրսները: Միաժամանակ, դեսպանը կոչ արեց ուշադիր հետեւել տեղեկություններին, որ հրապարակվում են դեսպանության կայքում եւ այլ աղբյուրներում: «Վերադարձի գործընթացն ապահովվում է ավիաչվերթների կազմակերպմամբ եւ Վրաստանի տարածքով ցամաքային տրանսպորտով: Իսկ իրենց ավտոմեքենաներով սահմանին հայտնված քաղաքացիների վերադարձը հեշտ խնդիր չէ, սակայն դեսպանությանը հաջողվել է լուծել արդեն 4 խմբերի վերադարձը Վրաստանի սահմանով: Այս հարցը պահանջում է նաեւ վրացական կողմի համաձայնությունը, քանի որ հենց Վրաստանն է ընդունում անցնել թույլ տալու որոշումը: Հարցը կապված է նաեւ Ռուսաստանի կոնկրետ մարզում համաճարակային իրավիճակի հետ»,- պարզաբանեց Կոպիրկինը:

Դեսպանը շնորհակալություն հայտնեց վրացական կողմին կառուցողական համագործակցության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ