News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


ԵՏՄ-ն հարաբերականորեն երիտասարդ կառույց է, սկսել է գործել 2015-ից, հիշեք, թե որքան երկար ճանապարհ անցավ ԵՄ-ն մինչեւ հասավ այսօրվա կազմակերպվածության աստիճանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ-ումմ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոաչրայնը:

«Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ ժամանակին ԵՄ-ն սկսեց իր համագործակցությունը հենց էներգակիրների հարցում՝ ածուխի եւ պողպատի: Իհարկե, էներգակիրները շատ կարեւոր են. նպատակն այն է, որպեսզի այդ սուբյեկտների տարածքներում լինեն հավասար պայմաններ: իդեալականը, որին ձգտում ենք այն է, որ բոլոր տնտեսվարողները նույն գնով ստանան էներգակիրները: Նախատեսվում է ընդհանուր շուկան ձեւավորել 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ ընթանում են շատ ինտենսիվ բանակցություններ: Նպատակն այն է, որ բոլորի համար լինի նույն պայմանները, խտրական չլինի, որովհետեւ ինքնարժեքի մեջ էներգակիրները իրենց դերն ունեն, ու ստացվում է, որ անհավասար պայմաններում են:

Այս պարագայում կա մեկ պայմանավորվածություն՝ Ռուսաստանը բոլոր մյուս սուբյեկտներին գազը վաճառելու է նույն գնով: Սա արդեն մեկ քայլ առաջ է, թեեւ այն իդեալականը չի»,-ասաց Քոչարյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը խնդիր ունի գազի տրանզիտի հետ կապված, որը դեռ չի լուծվել. «Դրա շուրջ բուռն քննարկումներ եղան, բայց այդ խնդիրը դեռեւս լուծված չի: ԵՏՄ երկու երկրները՝ Ռուսաստանն ու Ղազախստանը էներգակիր արտահանող երկրներ են, իսկ երեք երկրներ՝ ներկրող: Այդ ուղղությամբ բանակցությունները գնում են»:

ԱԳ փոխնախարարը ընդգծեց, որ պետք է ձեւավորվի միասնական էներգետիկ շուկա. «Բայց այդ ձեւակերպումը ենթադրում է որոշակի կոնկրետությունը, որը ամեն մեկը յուրովի կարող է ընկալել: Դա այն նուրբ խնդիրն է, որտեղ կան շատ լուրջ շահեր»,-ասաց Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր ռուսաստանում կան այդ ոլորտում մենաշնորհ ունեցող կազմակերպություններ, որոնք ուզում են իրենց գերշահույթները պահպանել, եթե նույնիսկ միջազգային գներն անկում են ապրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Ամենաշատ