
ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղա Լիբիայում ինչպես հրադադարի ռեժիմի, այնպես էլ քաղաքական բանակցությունների հասնելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի մասնակցությունը կարեւոր է դաշինքի շահերի պաշտպանության համար: Նա նշել է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնական անձինք կքննարկեն երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների հետ կապված հետագա քայլերը:
«Ինչ-որ պատճառով ԱՄՆ-ն ակտիվություն չի ցուցաբերում Լիբիայում, հնարավ որ է, որ դա նախկին վերքերի պատճառով է: Սակայն ԱՄՆ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղաղ Լիբիայում»,-ասել է Չավուշօղլուն:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ողջունել էր ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբիայում թշնամական կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումը: