News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խնդիրը, որի մասին հիմա պետք է ստիպված այս ձեւաչափով բարձրաձայնեմ, այսօր փակուղու առաջ է կանգնեցրել հարյուրավոր, գուցե հազարավոր ուսանողների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ինչու եմ անորոշ թիվ ներկայացնում, քանի որ գրեթե վստահ եմ, որ բուհերի կողմից չկա հստակ ուսումնասիրություն, թե այս պահին COVID-19-ով պայմանավորված քանի ուսանող է վարձավճարի պատճառով ստիպված դուրս մնալու բուհից, զրկվելու կրթության իր իրավունքից կամ քննության չմասնակցելու։

Քիչ չեն նամակները, որոնցով ուսանողներն ինձ դիմում են, որ այս պահին ծնողները զրվել են աշխատանքից, բանկերում վարկեր ստանալու հնարավորությունից, սոցիալական աջակցության շրջանակներում էլ հայտնի պատճառներով՝ ոչ բոլոր ուսանողներն են կարողացել ընդգրկվել, հետեւաբար վարձն այս պահին չվճարելու պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ունենալու։

-Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ #ՈՒՍԱՆՈՂԱԿԵՆՏՐՈՆ քաղաքականություն պետք է վարեր թե՛ կառավարությունը եւ թե՛ բուհերը, բայց կարծես հակառակն է տեղի ունենում։

Միեւնույն ժամանակ հանուն օբյեկտիվության ասեմ, որ ինքնաֆինանսավորման հանգամանքով պայմանավորված՝ բուհերը համատարած փոխհատուցումներ եւ զիջումներ գուցե չեն կարող թույլ տալ։ Սակայն մի շատ կարեւոր հանգամանք, այնուամենայնիվ, պատահաբար, թե միտումնավոր, դուրս է մնում բոլորի ուշադրությունից․

-հեռավար կրթությամբ պայմանավորված՝ տուժել է նաեւ բուհական կրթության որակը, դասերը ոչ լիարժեքորեն են իրականացվել, ուսանողների մասնակցությունն էլ համապատասխանաբար նվազել է։

Ըստ այդմ, կոչ եմ անում բոլոր բուհերին

 հաշվի առնել պետության սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը

վճարովի հիմունքներով սովորող՝ մասնավորապես դրական առաջադիմություն ցուցաբերող ուսանողների կրթության իրավունքի իրացման ձգտումը

յուրաքանչյուր բուհում իրականացնել ուսումնասիրություն՝ պարզելու վճարովի հիմունքներով սովորող եւ սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը

փորձել ընդառաջ գնալ նրանց խնդրանքին՝ տարժամկետ եղանակով վարձավճարները վճարելու սկզբունքով, անհատական վճարման ժամանակացույց ու քարտեզ կազմելու տարբերակով ստանալ իրավունք մասնակցելու քննություններին եւ շարունակելու կրթությունը (սրա վառ օրինակը ԵՊԲՀ-ն է)»:

Տպել
Ամենաշատ