News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կուբան եւ Ուզբեկստանը բանակցություններ են վարում ԵԱՏՄ տարածքում դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Այս մասին հունիսի 11-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ այժմ դիտորդի կարգավիճակ ունի միայն Մոլդովան: «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մասնակցում է ԵԱՏՄ Գերագույն խորհրդի նիստերին, բայց միայն՝ բաց մասում: Այդպես էր, օրինակ, Երեւանում: Այսօր բանակցություններ են ընթանում, կարգավիճակ ստանալու դիմումներ կան Կուբայից եւ Ուզբեկստանից»,- պարզաբանեց Քոչարյանը: Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանը հասել է նրան, որպեսզի թեկնածուների առջեւ լուրջ պայմաններ դրվեն: Դա, նրա խոսքով, բխում է ԵԱՏՄ պայմանագրից:

Այդպես, այն երկրները, որոնք ցանկանում են դիտորդի կարգավիճակ ստանալ, պարտավորվում են չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել Միության որեւէ երկրին:

«Այս պայմանը պատահական չի առաջադրվել: Ժամանակին խոսակցություններ կային մեզ համար անընդունելի երկրների կողմից դիտորդի կարգավիճակ ստանալու հնարավորության մասին, մասնավորապես՝ Ադրբեջանի: Երբ դիմում էր Կուբան, նրանք այս հանգամանքին մատնացույց չարեցին: Մեր պահանջով՝ այն ներառեցին: Ուզբեկստանն իր հայտն ուղղել է արդեն այդ պարտավորությամբ»,- ասաց Քոչարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ