News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ եւ նրա ընտանիքի տարեկան հայտարարագիրը։ 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյան ունեցած միակ անշարժ գույքը ավտոտնակ է Երեւանի կենտրոնում, նա չունի որեւէ  տրասպորտային միջոց։ Ավինյանը չունի նաեւ ավանդներ կամ արժեթղթեր։ Թե տարվա սկզբին, թե վերջին Ավինյանը ունեցել է 2․0 Bitcoin, նա կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Տարվա սկզբին բանկային հաշվին ունեցել է 1 մլն 651 հազար 248 դրամ եւ 2,760 դոլար, իսկ տարվա վերջին ընդամենը 4,365 դրամ։

Աշխատանքից ստացված՝ Ավինյանի եկամուտը կազմել է 19 մլն 653 հազար 386 դրամ։

Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա է հայտարարագրել՝ ձեռք բերված 2018թ․ դեկտեմբերին։ Նա տարեսկզբին իր բանկային հաշվին ունեցել է 2 մլն 975 հազար 316 դրամ, որը պակասել է՝ տարեվերջին կազմելով 280 հազար103 դրամ։ Նա 3 մլն 548 հազար դրամ եկամուտ է ստացել  Միխայիլ Կարենի Գրիգորյան ֆիզիկական անձից որպես աշխատանքի վարձատրություն։ Իսկ "Սայբեր Վիժն" ՍՊԸ-ից ստացած նրա եկամուտը կազմել է 121 հազար 760 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ