News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանն ունի բոլոր շանսերը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտված պետությունների ցուցակում հայտնվելու համար: Երկրում հիվանդացության աճ է նկատվում, կտրուկ մեծացել է ծանր վիճակում գտնվողների թիվը, առողջապահական համակարգի ռեսուրսները չեն բավարարում: Ընդ որում, իշխանությունները սահմանափակվում են նրանով, որ սոցցանցերում ամոթանք են տալիս առանց դիմակի փողոց դուրս գալու համար: Քաղաքացիները չեն շտապում ամաչել, քանի որ պանդեմիայի սկզբից ոչ ոք չի վերահսկել համաճարակաբանական անվտանգության կանոնների պահպանումը: Շատերը հավատում են կորոնավիրուսի հետ կապված կոնսպիրոլոգիական տեսություններին, որոնք տարածվում են պաշտոնական ԶԼՄ-ներում եւ հասարակական գործիչների կողմից, գրում է Lenta-ն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ Ֆեյսբուքի ուղիղ եթերում ցնցեց քաղաքացիներին նորությամբ, որ ինքն ու իր ընտանիքի բոլոր անդամները վարակվել են կորոնավիրուսով: Երկրում իրավիճակն իսկապես վատթարանում է: Եվ քանի դեռ ամբողջ աշխարհը սկսում է չեղարկել սահմանափակումներն ու կորոնավիրուսի անկում գրանցում, Հայաստանում հիվանդների թիվը եռապատկվում է:

Մայիսի 20-ին երկրում գրանվել է վարակման 5606 դեպք, հունիսի 10-ին՝ արդեն 14103 դեպք: Կտրուկ աճել է նաեւ մահերի թիվը՝ 227-ից 160՝ գրանցված պանդեմիայի ողջ ընթացքում: Եվս 77 մարդ այդ շրջանում վարակվել է կորոնավիրուսով, սակայն մահացել «այլ պատճառներով»: Ի՞նչ այլ պատճառներ կարող են լինել, որոնք սպանում են կորոնավիրուսով հիվանդներին, եւ ինչ է այլ պատճառներով դեպքերն այդքան շատ:

Սակայն կան հիմքեր կարծելու, որ իրականում իրավիճակն ավելի վատ է: Օրինակ, հունիսի 1-ին բժիշկները անալիզներ են վերցրել 1249 մարդուց, որոնց կեսի մոտ արդյունքները դրական են եղել: Ընդ որում, մեկ օրում  չի անցկացվում է 2 հազարից ավելի թեստավորում՝ ռեսուրսները չեն բավարարում: Ինքը՝ Փաշինյանը, հունիսի 7-ին հրապարակեց որոշ «վերլուծական տվյալներ», որոնց համաձայն՝ Հայաստանում այդ պահին եղել է 100 000 վարակված: Ավելի ուշ վարչապետը խմբագրել է գրառումն ու ջնջել այդ տվյալները:

Իրավիճակի վատթարացման մեջ իշխանությունները մեղադրում են քաղաքացիներին: Վարչապետը կանոնները խախտողների հետ պայքարում է Ֆեյսբուքում՝ պարբերաբար դիմակ չկրող մարդկանց լուսանկարներ հրապարակելով:

Իշխանությունները դեռ չեն պատրաստվում այլ միջոցներ սահմանել:

Փաշինյանն արդեն ակնարկել է, որ իրավապահ մարմինները համաճարակի դեմ չեն պայքարի, քանի որ «չկա նման ուժային կառույց», որը կկարողանար լուծել հարցը:

Վարչապետի հրապարակած լուսանկարներում իսկապես պատկերված են մարդկանց զանգվածային կուտակումներ, մարդիկ դիմակ եւ ձեռնոց չեն կրում, իսկ եթե կրում են, ապա քիթը չեն ծածկում, մարդիկ հերթեր են կանգնում, հեռավորություն չեն պահպանում եւ այլն:

Հայաստանում արտակարգ դրության ողջ շրջանում (մարտի 16-ից) կյանքը չի հանդարտվել ոչ մի րոպե եւ փաստացի ընթացել է շվեդական սցենարով, սակայն առանց սկանդինավյան գիտակցության: Հայերն անում են հնարավոր ամեն ինչ՝ որքան հնարավոր է շատ համաքաղաքացիների վարակելու համար: Պատճառն այն է, որ շատերը վիրուսին անլուրջ են վերաբերվում: Իսկ դրա համար կա երկու պատճառ: Առաջինը հույսն է, որ «կանցնի», եւ անտարբեր վերաբերմունքը հարեւանների կյանքի նկատմամբ, իսկ երկրորդը՝ հայտնի կոնսպիրոլոգիական տեսությունները:

Մի մասը վստահ է, որ կորոնավիրուսը համեմատելի է սովորական մրսածության հետ: Քիչ կրթված քաղաքացիներ վստահ են, որ վիրուսը հորինել է Բիլ Գեյթսը, որպեսզի մարդկությանը ստրկացնի չիպավորման միջոցով:  

Կան նաեւ անհեթեթ հիպոթեզի երկրպագուներ, նրանք կարծում են, թե պանդեմիայի պատճառովը 5G-ն է, սակայն Հայաստանում այն չկա:

Առանձնահատուկ հարկ է նշել մարդկանց, որոնք «կյանքից դեպքեր» են պատմում, թե վերջերս տեղի է ունեցել իրենց ծանոթներից մեկի հուղարկավորությունը, եւ նրանց մոտեցել են բժիշկներ ու առաջարկել 100-200 դոլար, որպեսզի վերջիններս համաձայնեն ու գրեն, թե այդ մարդը մահացել է կորոնավիրուսից: Նման առակները հայտնի են պատվաստումների դեմ մարդկանց շրջանում, որոնք կարծում են, թե իշխանություններին ձեռնտու է հիվանդացության եւ մահացության մակարդակի բարձրացումը, որպեսզի բոլորին ստիպեն պատվաստվել:

Հայաստանում նման խելագարների թիվն այնքան մեծ է, որ նրանց ձայնը հասնում է մինչեւ ԶԼՄ-ներ, իսկ Առողջապահության նախարարությունը ստիպված է արձագանքել եւ հերքել այդ տեղեկությունները: Այլ կերպ ասած՝ այլ երկրներում դա ամոթ է քննարկել, իսկ Հայաստանում ամենօրյա օրակարգի մի մաս է դարձել:

Ամենացավալին այն է, որ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն են հաճախ տարածում բժիշկները: Օրինակ, Երեւանի ավագանու խորհրդի նախկին անդամ Մարինա Խաչատրյանը՝ կրթությամբ բժիշկ, ասում է, որ կորոնավիրուսը կենսաբանական զենք է, որը մշակվել է հեռուն գնացող նպատակներով:  

Ապատեղեկատվությունը տարածվում է ոչ միայն առանձին մարդկանց կողմից, այլեւ ամբողջ կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների կողմից՝ օրերս աղմուկ էր բարձրացել Medmedia.am կայքի շուրջ, որը բացվել է նաեւ Պետդեպի գծով ԱՄՆ դրամաշնորհի միջոցներով: Կայքը, որը ղեկավարում է բժիշկ Գեւորգ Գրիգորյանը, բառացիորեն մասնագիտանում է վերը թվարկված դավադրության բոլոր տեսությունների տարածման մեջ՝ ինչպես վիճակագրության ուռճացման, այնպես էլ չարանպատակ պատվաստումների մասին:

Ավելին, Գրիգորյանը նաեւ «COVID-19 Հայաստան. փաստահավաք խումբ» նախաձեռնության համահիմնադիրն է եւ արդեն իսկ «փորձագետների» ինստիտուտի միջոցով իր տեսությունները հեռարձակում է զանգվածների շրջանում: Արդյունքում, այս հաղորդագրությունները հասնում են հազարավոր մարդկանց եւ հավաքում հարյուր հազարավոր դիտումներ: Այսպիսով, համատարած անփութությունը, դավադրության տեսությունների նկատմամբ հավատի հետ միասին, ստեղծում է հնարավոր հիմքերից լավագույնը կորոնավիրուսի տարածման համար: Մարդիկ պարզապես հրաժարվում են միանալ մահացու վարակի դեմ պայքարին, եւ յուրաքանչյուրն իր համար դա չանելու արդարացում է գտնում:

Այս ամենի վրա անդրադառնում է նաեւ բնակչության կրթության ցածր մակարդակը,՝ այստեղ քչերն են վիրուսը տարբերում մանրէից, մանրէն սնկից եւ այլն, բժշկի դիմելը նույնպես ամենատարածված զբաղմունքը չէ:

Մեծ մասամբ արդյունքը մեկն է, հիվանդները հետեւում են ստուգված ժողովրդական դեղատոմսին՝ ցանկացած հիվանդության ցանկացած ախտանիշների դեպքում հակաբիոտիկներ ընդունել: Մի երկու տարի է, ինչ Հայաստանում հակաբիոտիկների ազատ վաճատքը պաշտոնապես արգելված է, իրականում այդ արգելքը չի գործում: Մարդիկ հաբեր են ընդունում՝ չիմանալով, որ հակաբիոտիկները չեն օգնում բուժել կորոնավիրուսը, եւ դուրս են գալիս փողոց՝ մտածելով, որ բուժվել են:

Հնարավոր է՝ դավադիրներն իրենց ավելի համեստ կպահեին, եթե նրանց վտանգավոր գործունեությունն արագ դադարեցվեր: Բայց դա տեղի չի ունեցել։ Մարտի 1-ին՝ այն օրը, երբ Հայաստանում հայտնաբերեցին առաջին վարակվածին, Փաշինյանը՝ երկրի ամենահանրահայտ Facebook-բլոգերը, ուղիղ եթերում ծաղրեց համաճարակն՝ ասելով․ «կորոնավիրուսն ում շունն է ընդհանրապես»։

Նրանից մի քանի օր առաջ խոսեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով հաստատեց, թե վիրուսն այնքան վտանգավոր չի համարվում, որ դրա համար արժե խիստ միջոցներ հայտարարել: Այդ ժամանակ ԱՀԿ-ն արդեն իսկ COVID-19- ի տարածումը ճանաչել էր որպես միջազգային մասշտաբով արտակարգ իրավիճակ, մինչ համավարակ եւ արտակարգ դրության ռեժիմ հայտարարելը մնացել էր երկու շաբաթ։

Վիրուսը դարձավ առաջին իրական խնդիրը, որի համար Փաշինյանի թիմը չէր կարող մեղադրել նախորդ իշխանություններին: Համաճարակը առողջապահությւան համակարգի թերֆինանսավորմանբ եւ թերզարգացմամբ բացատրելու վախվորած փորձերը հաջողություն չունեցան: Այդ ժամանակ իշխանությունները գնացին այլ ճանապարհով։

Սկզբում նրանք համաձայնեցված կերպով հերքում էին կորոնավիրուսի վտանգը եւ փորձում էին ամեն ինչ կատակի վերածել: Այդ ժամանակ երկրում տեղի ունեցան կարեւոր քաղաքական գործընթացներ, որոնք նախաձեռնվել էին վերեւից, օրինակ ՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխություն, որին կորոնավիրուսը կարող էր խանգարել: Այնպես որ, առողջապահության նախարար Թորոսյանը շարունակում էր անել այնպիսի հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են ԱՀԿ պաշտոնական տեղեկատվությանը: Այսպես, ապրիլի 14-ին նա կրկնեց, որ կորոնավիրուսն առանձնապես վտանգավոր վարակ չէ, քանի որ «այդ վարակները հայտնի են, դրանց մահացությունը, ասենք, 50 տոկոս է»:

Թորոսյանն առանձնացավ ոչ միայն խոսքով, այլեւ գործով: Մայիսի 7-ին, օրը ցերեկով, նրան նկարահանել էին սրճարանում, անհայտ մարդկանց հետ՝ առանց դիմակի կամ պաշտպանության այլ տեսանելի միջոցների:

Վարչապետն ինքն էլ վատ օրինակ էր ծառայում քաղաքացիների համար: Օրինակ, հեռարձակումներից մեկի ժամանակ, նա պնդում էր, որ կորոնավիրուսով անախտանիշ հիվանդանալը համարժեք է «բնական պատվաստմանը», եւ ասում էր, որ ինքն էլ կուզեր դրա միջով անցնել: Մայիսի վերջին իշխանությունները եւ Փաշինյանը երեւացել էին Ղարաբաղում հանդիսավոր ընթրիքի ժամանակ՝ խախտելով այն ամենը, ինչը կարելի էր խախտել համավարակի թեժ պահին: Ի դեպ, այնտեղ կային մատուցողներ, եւ հենց այդ մասնագիտության ներկայացուցիչներին էր նշել ՀՀ վարչապետը որպես իր վարակման հավանական պատճառ:

Զարմանալի չէ, որ մարտին Հայաստանում հայտարարված երկշաբաթյա խիստ կարանտինը, իսկ մնացած սահմանափակումները ոչ մի օգուտ չտվեցին, այլ միայն հարվածեցին տնտեսությանը: Կարանտինային ռեժիմի խախտողների նկատմամբ ոչ մի էական պատժամիջոց չէր կիրառվում, իսկ խախտումների մասշտաբն այնպիսին էր, որ եթե ոստիկանությունը պատժեր յուրաքանչյուր անպատասխանատու քաղաքացու, երկրի բնակչության կեսին պետք է կալանավորեր:

Ինչպես սովորական ամերիկացիները, հայերը նույնպես տարակուսելու պատճառ ունեն, ոստիկանության կամայականությունների հետ միասին: Երկրում սահմանափակումներ մտցնելու արդեն առաջին փորձի ժամանակ սկսվեցին սոցիալական եւ տնտեսական իրավիճակից դժգոհ մարդկանց բողոքի առանձին ցույցեր: Կդիմանա՞ արդյոք Հայաստանի փխրուն տնտեսությունը երկրորդ լոքդաունին, մեծ հարց է:

Իշխանությունը մեղադրում է ժողովրդին, ժողովուրդը մեղադրում է իշխանություններին, բայց սա չի փոխում պատկերը: Երկու կողմերն էլ մեղավոր են, եւ երկուսն էլ չեն ցանկանում թեկուզ ընդունել իրենց սխալները, էլ չենք ասում՝ ուղղել դրանք: Միաժամանակ, կորոնավիրուսի թեսթերի 30-40 տոկոսն ամեն օր դրական արդյունք է տալիս: Այս թվերը վկայում են միաժամանակ վարակվածների խելագար չափի եւ, հետեւաբար, առողջապահության համակարգի մոտալուտ փլուզման ու այլ ոչ պակաս տխուր հետեւանքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ