News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները համատեղ վերահսկողական միջոցառումներ եւ մշտադիտարկումներ են իրականացրել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային եւ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ 

Իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կրկին հայտնաբերվել են պարետի կողմից տրված ցուցումների եւ կանոնների պահպանման մի շարք խախտումներ եւ թերություններ։

Մասնավորապես` միկրոավտոբուսի առջեւի նստատեղին միաժամանակ երկու ուղեւորի նստեցում, առանց ձեռնոցի վարորդ, ախտահանիչ հեղուկի բացակայություն, գերբեռնված փոխադրում։

Տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրում իրականացնողների դեպքում՝ վարորդի կողքին ուղեւորի նստեցում, առանց դիմակի ուղեւոր, առանց դիմակի եւ առանց ձեռնոցի վարորդ։

Արդյունքում կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված ուղեւորափոխադրում թույլ տված  տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ առանց դիմակի ուղեւորափոխադրում իրականացնող վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել  են նաեւ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ, վարորդներին տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում արձանագրված թերություններն անհապաղ շտկելու եւ վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ ամենօրյա խիստ մշտադիտարկումներ եւ վերահսկողական աշխատանքներն են իրականացվում նաեւ մայրաքաղաքի այլ վարչական շրջաններում եւ  մարզերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ