News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների համար հրավիրել է Վրաստանի Ուկրաինայի դեսպանին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունների պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Սաակաշվիլին երեկ տեսաուղերձ էր հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որի ժամանակ քննադատել էր Վրաստանի իշխանություններին եւ խոստացել իշխանության դեմ պայքարի առաջնագծում լինել եւ ընտրություններում հաղթանակի հասնել:

«Սաակաշվիլիի այդ հայտարարությունը Ուկրաինայի քաղաքացու կողմից ուղիղ միջամտություն է այլ երկրի գործերին: Այդ կապակցությամբ մենք հրավիրում ենք դեսպանին եւ բացատրություն պահանջում»,-ասել է Զալկալիանին:       

Միեւնույն ժամանակ, Սաակաշվիլին արդեն պատասխանել է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Նրանք մտածում ենք, թե Ուկրաինան ստրկական հասարակություն է, որը նրանք փորձում են ստեղծել Վրաստանում: Երբ կառավարությունը, ինչպես նրանք են կարծում, պետք է վերահսկի իր քաղաքացիների եւ առանձին մարդկանց հայտարարությունները: Իրականում Վրաստանի ԱԳՆ-ն կոմպետենտության բացակայություն է դրսեւորել, քանի որ չի հասկանում, որ Ուկրաինայում իմ կարգավիճակը պետական ծառայողի կարգավիճակ չէ: Ես Ուկրաինայի կառավարության անդամ չեմ»,-ասել է Սաակաշվիլին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ