News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Covid-19-ի տարածման դեմ պայքարի համար ԱՄՆ տնտեսությունը կրկին փակելը կարող է ավելի մեծ գլխացավանք դառնալ ամերիկացիների համար, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։

«Մենք չենք կարող կրկին փակել տնտեսությունը: Եթե փակեք տնտեսությունը, ավելի մեծ վնաս կպատճառեք»,- CBS-ին տված հարցազրույցում ասել է Մնուչինը: «Եվ ոչ միայն տնտեսական վնաս, այլ ոլորտներ էլ կան, եւ մենք խոսել ենք այդ մասին՝ առողջական խնդիրներ եւ մնացած ամեն ինչը։ Կարծում եմ, որ շատ խելամիտ էր այն, ինչ արեց նախագահը, եւ մենք շատ բան սովորեցինք»,- հավելել էնա:

Ֆինանսների նախարարի մեկնաբանություններն արվել են հինգշաբթի առավոտյան, երբ Ուոլ-սթրիթում կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ կապված անհանգստություն էր առաջացել։ Տեխասը հայտնել է ռեկորդային հոսպիտալացումների երեք անընդմեջ օրվա մասին, այն դեպքում, երբ Կալիֆոռնիայի ինը շրջաններ հայտնում են կորոնավիրուսի նոր դեպքերի աճի մասին։

Վարակման դեպքերի թվի աճը ստիպել է ներդրողներին նյարդայնանալ, որ նահանգները կարող են ստիպված լինել կրկին փակել բիզնեսները, որպեսզի նորից փորձեն դանդաղեցնել կորոնավիրուսի տարածումը։ Այս հոռետեսությունը նպաստել է Dow Jones Industrial Average-ի ինդեքսի 800 նիշով եւ S & P-ի 500 նիշով անկմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ