News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 10-ին ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում իրեն ծեծել են եւ վնասել իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:

Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նախքան միջադեպը ոստիկանություն դիմած քաղաքացին Արտաշատ քաղաքում վիճաբանել է 29-ամյա մի տղամարդու հետ, որն էլ իր վեց ընկերների հետ, իրենց վարած վեց տարբեր մակնիշի մեքենաներով, Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում կանգնեցնել են տղամարդու ավտոմեքենան ու նրան ծեծի ենթարկել։ Այս ընթացքում 29-ամյա տղամարդն իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է տուժածի ուղղությամբ, իսկ նրա ընկերներից մեկը խողովակով վնասել է նրա «ՎԱԶ-2107»-ի դռան ապակին։

Ձեռնարկված միջոցառումներով միջադեպին մասնակցած երկու անձ բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, երեք անձ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր են ներկայացել։ Նրանք տվել են ինքնախոստովանական բացատրություններ եւ ներկայացրել գազային ատրճանակը:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ