News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին, կամ ընկել են ադրբեջանական լոբբիստների ազդեցության տակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով եվրախորհրդարանի՝ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ կապող երրորդ մայրուղու շինարարության վերաբերյալ արված կոշտ հայտարարությանը։ Նա մասնավորապես նշել է.

«Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել։ Իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել իրենց։ Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի:

Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին կամ ընկել են ադրբեջանական լոբիստների ազդեցության տակ։

Նման հայտարարությունները մշտապես ունենում են լրջագույն քաղաքական հետևանք։ Նման հայտարարությունները կուտակվում են, և քաղաքական հայարարություններից հետո գալիս է քաղաքական որոշումների մասը։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է։ Սա խորհրդարանական դիվանագիտության համար կորոնավիրուսի դրական թեստին համարժեք բան է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրախորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ նոր ճանապարհի կառուցման կապակցությամբ. «Այս նոր ճանապարհային ենթակառուցվածքը Կապանը Հայաստանում կկապի Հադրութի հետ Լեռնային Ղարաբաղում՝ անցնելով Գուբադլիի եւ Ջաբրայիլի շրջանների միջով, որոնք եւս օկուպացված են: Որպես կանոն, մենք աջակցում ենք այն նախագծերին, որոնք նպաստում են տարածաշրջանային համագործակցությանը, կապերի հաստատմանը եւ Արեւելյան հարեւանության մարդկանց միջեւ շփմանը: Սակայն այս ճանապարհը կառուցելու որոշումը կայացվել է առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության՝ միջազգային իրավունքի խախտմամբ»:

Տպել
Ամենաշատ