News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Մասնավորապես, հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, քննարկվել են բիզնեսի համար շահութահարկի գծով առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային վարչարարության մեխանիզմներին, ներկայացված առաջարկություններին ու կարծիքներին:

Կարևորելով գործարար միջավայրի բարելավման ու բիզնեսին հնարավորինս օժանդակություն ցուցաբերելու կառավարության քաղաքականությունը՝ վարչապետը հանձնարարել է հնչեցված առաջարկների հիման վրա գործադիրի հաստատմանը ներկայացնել համապատասխան նախագիծ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ