News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջն է, որ անգամ համաճարակի ու արտակարգ դրության պայմաններում հարուցվի քրգործ՝ պարզելու համար, թե արդյո՞ք պետությունը իր պարտականությունները կատարել է քաղաքացու հանդեպ՝ երաշխավորելու նրա կյանքի իրավունքը։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում ասել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Գործերը արդեն պետք է հարուցված լինեին, վստահաբար կարող եմ երաշխավորել, որ այդ գործերը հատ առ հատ հարուցվելու են ապագայում, քանի որ այնտեղ կարող է խոսք գնալ նաեւ այդ իրավունքից բխող փոխհատուցման մասին մահացածների հարազատներին։ Տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպես կարող է երկրի վարչապետը հայտարարել, որ մարդը մահացել է, քանի որ մահճակալ չի եղել հիվանդանոցում, միեւնույն ժամանակ հարուցված չլինի քրգործ՝ ստուգելու, թե ում մեղքով է ողբերգական նման բան տեղի ունեցել»,- նշել է նա։

Ըստ Ֆարմանյանի՝  Նիկոլ Փաշինյանը բողոքում է, թե հասարակությունը լուրջ չի ընդունում կորոնավիրուսի համաճարակը եւ մեղադրում է ժողովրդին դրա համար առանց հաշվի առնելու, որ ինքը ժողովրդի այդ շերտերի համար վատ օրինակ է ծառայում։

«Երբ դու մի օր հայտարարում ես, որ հիվանդացել ես կորոնավիրուսով և 4-5 օր անց հայտարարում, որ բուժվել ես։ Ի՞նչ է սա, եթե ոչ անլրջության ուղերձ հենց հասարակությանը։ Ուր մնաց քո հանդեպ վստահությունը, եթե հասարակությունն իր մեծամասնությամբ քեզ վստահում է, ապա տրամաբանական հարց չի՞ առաջանում, թե ինչպես է ստացվում, որ այդ հասարակությունը լուրջ չի ընդունում քո հորդորը և դու ստիպված ես դիմելու անընդունելի, սրիկայական մեթոդների՝ հանձնարարելով ոստիկանությանը ժողովրդին ասֆալտին թռելու ու դրանով հպարտանալու»,- ասել է նա։

Ֆարմանյանը նշել է, որ իրավիճակի լուծման տարբերակը Փաշինյանի հրաժարականն է, քանի որ վերջինս կորցրել է ՀՀ հասարակության մեծամասնության աջակցությունը և նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել Հայաստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ