News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԵՎՐՈԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻՆ

ԵՄ խորհրդարանի պաշտոնյաների կողմից ընդունվել է հակաարցախյան, որ նույնն է հակահայկական փաստաթուղթ։

Այժմ ես չեմ խոսի նոր իշխանությունների «հպարտ» դիվանագիտական ֆիասկոյի մասին։Հարցս ուղղում եմ մեր եվրոգերազանցիկներին․

-Չէ՞ որ արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն առաջնորդվում են ժողովրդավարական, մարդու իրավունքների արժեքներով։ Հատկապես 2018թ․ «թավշյա, սիրո, ոչ բռնի, ոչ վենդետային և այլն» հեղափոխությունից հետո, Հայաստանը ժողովրդավարական չափանիշներով, «կոռուպցիայի դեմ» պայքարով տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր քայլերով գերազանցում է «բռնապետական ալիևյան ռեժիմին»։ Ուստի, այդ ո՞նց եղավ, որ ժողովրդավարության ջատագով ԵՄ-ի պաշտոնյաներն այժմ դարձան ավելի ադրբեջանամետ, քան նույնիսկ նախկինում էր։ Միայն չասեք, թե եվրոպատգամավորները կոռումացված են, քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն «նոր Հայաստանի» կոռումպացված է և կաշառում է ԵՄ պատգամավորներին։

Նայեք իրականությանը սթափ աչքերով։ Բոլոր պետությունները, լինեն դրանք ժողովրդավարական, ավտորիտար, բռնապետական, մուսուլմանական, թե քրիստոնեական, լինեն դրանք ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, թե ԵՄ-ն, շարժվում են իրենց ազգային շահերով, անկախ տվյալ կոնֆլիկտի կողմերի դավանած «արժեքներից»։

Կարո՞ղ ես լինել ուժեղ, համադրել քո ազգային շահերն այլ պետությունների շահերի հետ, դիվանագիտական մակարդակում լինել աչալուրջ՝ կշահես։

Իսկ ժողովրդավարություն, իրավական պետություն, մարդու իրավունքները պետք են ոչ թե որպես ձևական կարգախոսներ, ԵՄ-ին դուր գալու համար, այլ միայն ու միայն Հայաստանին, իսկ այդ ամենից մենք օր օրի հեռանում ենք»։

Տպել
Ամենաշատ