News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԽ հայտարարությանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«ԵՐԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԻ ՕԳՆՈՒՄԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ, ԱՅԼԵՒ՝ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է...

Արցախ-Հայաստան երրորդ ճանապարհի կառուցմանն առնչվող Եվրախորհրդարանի երեք պատգամավորների տարածած հայտարարությունն ամբողջովին կրկնում էր ադրբեջանական քարոզչական թեզերը, ինչը հանգեցնում է հիմնավոր կասկածի, որ այն գրվել է Բաքվում: Սակայն առավել ցավալին այն է, որ մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանությանը կոչված եվրոպացի պաշտոնատար անձինք ոչ միայն որևէ բառ երբևէ չեն ասել միջազգային մեկուսացման ու ադրբեջանական սպառնալիքների պայմաններում ապրող արցախցիների իրավունքների մասին, այլ նույնիսկ որոշում են դատապարտող հայտարարություն անել մեր սեփական ջանքերով ու միջոցներով իրականացվող զարգացման ծրագրերի վերաբերյալ:

Միջազգային հանրության անունից ներկայացող գործիչները եթե չեն այցելում Արցախ, եթե աջակցություն չեն ցուցաբերում մեր իրավունքների պաշտպանությանը, եթե չեն սանձում Ադրբեջանի ակնբախ հանցագործություններն ու ագրեսիվությունը, եթե նույնիսկ շնորհակալություն չեն ասում ՀՀ-ին ու աշխարհասփյուռ հայությանը իրենց փոխարեն իրենց միջազգային պարտավորությունները կատարելու համար, ապա գոնե պետք է լռեն ու ջուր չլցնեն ադրբեջանական հայատյաց ու ռազմաշունչ քարոզչության ու գործողությունների ջրաղացին: Ես կառաջարկեի նրանց մտածել Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման մասին, առավել ևս, երբ կորոնավիրուսի այս ճգնաժամի պայմաններում իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ են նշանակում ազատ տեղաշարժի նման սահմանափակումներն ու մեկուսացումը:

Արցախի բնակչությունն ունի բոլոր իրավունքները, ինչ հայտարարություն կատարած անձինք, և մեր անվտանգության ապահովման, զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մենք կլուծենք ողջ հայության աջակցությամբ, նրանցից ակնկալվում է միայն չխանգարել... »։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ