News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Քթի գործով (Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության) «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն ունի կասկածյալի կարգավիճակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ն․Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Նարեկ Մանթաշյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն տեղում տեղեկացել ենք, որ որպես կասկածյալ է հարցաքննվելու: Մարտավարական նկատառումներից ելնելով ցուցմունք տալուց Ն. Մանթաշյանը հրաժարվել է: Քանի որ, ըստ էության, քրեական հետապնդում է սկսվում Ն. Մանթաշյանի նկատմամբ, իրականացնելու ենք իրավիճակից բխող միջոցառումներ: Հետագայում հանդես կգամ լրացուցիչ պարզաբանմամբ», գրել է Ալեքսանդր Կոչուբաեւը:

Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը հիվանդության թերթիկ էր բացել, ինչի պատճառով տեւական ժամանակ չէր կայանում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Բյուլետենի ավարտից հետո՝ ապրիլի 17-ին, դատավորը ներկայացել էր աշխատանքի եւ երկու օր անց՝ ապրիլի 20-ից մինչ մայիսի 7-ը, արձակուրդ ձեւակերպել հետվիրահատական խնդրի պատճառով:

Նշենք, որ ԲԴԽ-ն մտահոգություն էր հայտնել դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ համացանցում տեղ գտած հրապարակումների առիթով՝ հրավիրելով Գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար։

Տպել
Ամենաշատ