News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 01
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու։

Բնականաբար, վարչապետը Մոսկվա միայնակ չի մեկնելու, նրան կուղեկցեն անվտանգության աշխատակիցներ, աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ: Պաշտպանության նախարարությունից եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մոսկվա մեկնելուն իշխանությունները բավականին լուրջ են նախապատրաստվել՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը, եւ մինչեւ հունիսի 24-ը Մոսկվա բոլոր մեկնողները պետք է 3-4 օրը մեկ պարբերականությամբ կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեն, որպեսզի վստահ լինեն, որ վարակված չեն:

Ընդ որում, թեստ են հանձնում բոլորը, այլ ոչ թե միայն ղեկավար կազմի ներկայացուցիչները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Պաշտպանության նախարարությունից հաստատեցին, որ Դավիթ Տոնոյանն արդեն իսկ կորոնավիրուսի թեստ հանձնել է, եւ նրա պատասխանը բացասական է: Սակայն ինչպես նշեցինք, մինչ այդ կրկին պետք է թեստեր հանձնեն մի քանի անգամ:

Այստեղ ընդգծենք, որ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանն անհրաժեշտ է նաեւ Արցախ մեկնելու համար: Եվ, ահա, երեկվանից Արցախ է մեկնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը եւս մինչ այդ թեստ է հանձնել, եւ պատասխանը բացասական է եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է
Ըստ էության, կրակոցների գործով երկրորդ անձի նկատմամբ է հետախուզում հայտարարվում...
«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է
Սա էլ դեռ քիչ չէ, իրավապահները փորփրում են Սահակյանի...
«Ժողովուրդ». ՔՊ-ականները կհավաքվեն. որն է գլխավոր հարցը
Ըստ մեր տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու է հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը, որի հետ կապված...
«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրը
Բայց պարզվեց՝ 2013 թվականի հունիսի 12-ին «Մեդիամաքսում» Արմեն Գրիգորյանը հոդված է հրապարակել...
«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը
Ի դեպ, ասեմ, որ դրա կազմակերպիչներից եւ իրագործողներից մեկը լրագրող է եղել...
«Փաստ». Պատմության դասագրքերում այս իշխանության մասին ճշմարտությունը գրողներին ի՞նչ պատիժ է սպառնում
Իհարկե, ցանկացած քաղաքակիրթ ընտանիքում երեխաներին շատ փոքր հասակից սովորեցնում են, որ հայհոյելը վատ է...
Ամենաշատ