News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հույների մեծամասնությունը կողմ է Թուրքիային ռազմական պատասխան տալուն, եթե նրանք խախտում են Հունաստանի ինքնիշխան իրավունքները, վկայում են Vergina Television-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 56 տոկոսը կողմ է Հունաստանի ռազմական պատասխանին, եթե Թուրքիան խախտում է ծովային տարածքը կամ Հունաստանի ցամաքային սահմանը, 40 տոկոսը կողմ է արտահայտվել խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելուն:
Հարցումն անցկացվել է 2020 թվականի հունիսի 4-ից հունիսի 9-ը՝ 17 տարեկանից բարձր 1100 մարդու մասնակցությամբ՝ +/- 3 տոլոս սխալի եւ 95 տոկոս վստահության միջակայքով:

Այս ամսվա սկզբին Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել էր, որ թուրքական նավթային կորպորացիայի հորատման նավը  «երեք-չորս ամսվա ընթացքում» հետախուզական աշխատանքներ կսկսի հունական Կրետե կղզու հարավում: Հայտարարությունը կտրուկ արձագանքի էր արժանացել Աթենքում: Պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել էր, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն ինչ՝ իր ինքնիշխան իրավունքները հնարավորինս պաշտպանելու համար: Գեներալ Կոնստանտինոս Ֆլորոսը ասել էր, որ «Հունաստանի Զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց պարտականությունն ու առաքելությունը՝ Էվրոսից մինչեւ Կաստելորիզո, եթե եւ երբ անհրաժեշտ լինի»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ