News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի PlayStation 5-ի (PS5) խաղային վահանակը: Վաճառքների մեկնարկի ամսաթիվը եւ վահանակի արժեքը կհայտարարվեն ավելի ուշ:

Պրեզենտացիայի մեծ մասը նվիրված էր խաղերին, որոնք հասանելի կլինեն PS5-ում եւ վաճառքի կհանվեն խաղային վահանակի թողարկման ժամանակ: Գեյմերների համար անակնկալ էր Spider-Man: Miles Morales խաղի անոնսը: Այս խաղը Spider-Man-ի առաջին մասի սյուժեի շարունակությունն է, որը մշակվել է Insomniac Games-ի կողմից՝ Sony Interactive Entertainment-ի փողարմամբ: Նոր խաղի գլխավոր հերոսը կլինի Փիթեր Պարկերի (Spider-Man) իրավահաջորդ Մայլզ Մորալեսը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Sony-ն եւս մի քանի խաղ է ներկայացրել, որոնք կթողարկվեն միայն PlayStation 5-ում:

Բուն վահանակից զատ, որը վաճառքի կհանվի երկու տարբերակով՝ դիսկ դռայվով եւ առանց (Digital Edition՝ PlayStation Store-ի միջոցով խաղերի գնումը), ընկերությունը նոր գեյմփադեր է ներկայացրել, դրանց լիցքավորման առանձին կայանը (միանգամից հնարավոր կլինի երկու գեյմփադ լիցքավորել), ականջակալները եւ PS5 հեռակառավարման վահանակը, խաղային սարքը դիվայսների հետ սինխրոնիզացնելու համար համար վեբ տեսախցիկը: Այս բոլոր սարքերը սկզբում վահանակից առանձին են վաճառվելու: Արդյոք լիարժեք պարագաներով PS5-ն վաճառքի կհանվի ապագայում՝ Sony-ն դեռ չի հաղորդել:

Ampere Analysis ընկերության կանխատեսում է, որ PS5-ի վահանակները 450-ից 499 դոլար կարժենան: Ըստ Kantan Games-ի գործադիր տնօրեն Սեռկան Տոտոյի խոսքով՝ սարքի 500 ԱՄՆ դոլար արժեքը գեյմերների համար կարեւոր գործոն չի լինի, ընդ որում Sony-ն ավելի ցածր գին կարող է սահմանել առանց  առանց սկավառակի կկարողանա առանց դիսկ դռայվի վահանակի համար ավելի ցածր գին սահմանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ