News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը գերազանցել է 1000 ԱՄՆ դոլարը: Այսպիսով, ամերիկյան ընկերությունն ավտոմեքենաների աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն է դարձել, հայտնում է Autonews-ը ՝ վկայակոչելով Bloomberg-ը: Պարբերականի համաձայն՝ Tesla-ի կապիտալիզացիան գերազանցել է 190 միլիարդ դոլարը: Արդյունքում, այս ցուցանիշներով ամերիկացիները կարողացել են առաջ անցնել Toyota-ից եւ Volkswagen-ից:

Ընկերության բաժնետոմսերը սկսել են արագորեն աճել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի՝ Tesla Semi էլեկտրական քարշակի սերիան գործարկելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո: Այդ ցուցանիշների վրա ազդել է նաեւ ընկերության գործարանի բացումը Չինաստանում:

Tesla Semi էլեկտրական բեռնատարի առաջին նախատիպը ցուցադրվել էր 2017-ի նոյեմբերին: Սերիական ավտոմեքենան հագեցած կլինի չորս էլեկտրական շարժիչով, որոնք թույլ կտան տեղից 5 վայրկյանում մինչեւ 100 կմ/ժամ արագություն հավաքել, իսկ 40 տոննա կցորդով՝ 20 վայրկյանում: Բեռնատարի թոփային տարբերակը կկարողանա առանց մարտկոցները լիցքավորելու մինչեւ 1000 կմ անցնել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ