News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրել է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամների համար «անվտանգ հանգրվան» դառնալու մեջ, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի մեջ, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը քննադատել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի դատավճիռը, փոխանցում է Reuters-ը:

Մեթին Թոփուզը, որը Ստամբուլում ԱՄՆ թմրանյութեր դեմ պայքարի գործակալությունում թարգմանիչ է ու օգնական, դատապարտվել է 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման Գյուլենի շարժմանն օգնություն ցուցաբերելու մեղադրանքով:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատաել էր դատավճիռը: «ԱՄՆ պաշտոնատար անձինք հետեւել են Թոփուզի գործով ամբողջ դատաքննությանը, եւ մենք չենք տեսել այդ որոշման օգտին արժանահավատ ապացույցներ: Արդյունքում այս դատավճիռը սասանում է Թուրքիայի ինստիտուտների հանդեպ վստահությունը»:

Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Գյուլենի հետ կապ ունեցող այլ մարդիկ «թափանցել» են Թուրքիայում ԱՄՆ առաքելություններ, եւ ԱՄՆ իշխանություններին մեղադրել է Գյուլենի հետ կապված անձանց հանձնելու խնդրանքի անտեսման մեջ: «Մենք մտահոգված ենք այն փաստով, որ Միացյալ Նահանգները (Գյուլենի) ահաբեկչական կազմակերպության անդամների համար անվտանգ հանգրվան է դարձել»,- գրավոր հայտարարությամբ ասել է Աքսոյը:

Աքսոյը Միացյալ Նահանգներին նաեւ կոչ է արել հարգել թուրքական դատարանների «դատական անկախությունը» եւ խուսափել «դատական համակարգի վրա ազդեցություն գործելու» փորձերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ