News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երբ քաղաքակն ուժը հայտարարություն է անում, բնական է, որ կարող է հնչել նաեւ պատասխան քաղաքական հայտարարություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ԲՀԿ–ից ասում էին, որ իշխող ուժը Գագիկ Ծառուկյանի խոսելուց հետո մարտական պատրաստակամության բերվեց, ինչպե՞ս եք դրան կարձագանքեք։

Լրագրողի հարցին, եթե քրեական գործեր կային, որոնց մասին վարչապետի խոսնակն այն ժամանայկ խոսում էր, ինչո՞ւ իշխանական պատգամավորներն այն ժամանակ հղում չէին անում այդ քրեական գործերին, այդ թվում նաեւ 41 տարվա գործին, որի առումով կա արդարացման վճիռ, ինչո՞ւ են այն ժամանակահատվածում հիշում, երբ քննադատում են իշխանություններին. Մակունցը պատասխանեց. «Ես կարծում եմ բնական է, որ ԱԺ պատգամավորները տեղյակ չեն քրեական գործերից եւ այդպես պետք է լինի ժողովրդավարական հանրապետությունում։ ԱԺ–ն իրավապահ համակարգի, քրեական գործերի մանրամասներից եւ ընթացքից չի կարող տեղյակ լինել, եթե դրա համար հատուկ միջոցառում չի ձեռնարկել, չի հրավիրել պատկան մարմիններին, իր լիազորությունների շրջանում իհարկե եւ հարցեր չի ուղղել։ Այնպես որ բնական է, որ ԱԺ պատգամավորները հնչեցնում են ոչ թե գնահատականներ իրավական տիրույթում, այլ քաղաքական տիրույթում»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ