News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին այցելել է Ակնա թաղամաս:     

Երկրի ղեկավարն Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ նախ այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նահատակության վայր և հիշատակի օրվա առիթով հարգանքի տուրք մատուցել  ու ծաղիկներ դրել խաչքար-հուշարձանին:

Նախագահ Հարությունյանը շրջայց է կատարել Ակնա թաղամասի տարածքում, ծանոթացել հացահատիկի բերքահավաքի և դաշտային պայմաններում գործող հրշեջ կետի աշխատանքներին՝ տալով մի շարք ցուցումներ:

Այնուհետև հողօգտագործողների ու գյուղոլորտի պատասխանատուների մասնակցությամբ տեղում խորհրդակցություն է հրավիրել, նրանց հետ քննարկել բերքահավաքի ընթացքն ու ոռոգման ջրի խնդիրները:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պարենային անվտանգության և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի շրջանակներում կառավարության առջև խնդիր է դրված՝ կարճ ժամանակամիջոցում Ակնայի տարածքն ապահովել ոռոգման ջրով, և արդեն առաջիկա օրերին կմեկնարկի նոր ջրագծերի կառուցման գործընթացը:

Նախագահն անդրադարձել է նաև ընթացիկ տարվա տեղումների քչության հետևանքով սպասվող սակավաջրության պայմաններում հողօգտագործողների անելիքներին՝ նշելով, որ երաշտի պատճառած բոլոր կորուստները կփոխհատուցվեն կառավարության կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, Ասկերանի և Մարտունու շրջանային վարչակազմերի ղեկավարները:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ