News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԿԽՄԿ-ն Ադրբեջանի բերման ենթարկված քաղաքացու հարցով կապի մեջ է իշխանությունների հետ:

«Տվյալ հարցով մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ: Հիշեցնեմ, որ ԿԽՄԿ մանդատի շրջանակում է անձանց այցելությունը, որոնք ձերբակալվել են կոնֆլիկտի հետ կապված, պահման պայմանների մոնիթորինգի, նրա նկատմամբ վերաբերմունքի եւ ընտանիքի հետ կապի հնարավորության տրամադրման նպատակով»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է, որ բերման է ենթարկել Ադրբեջանի քաղաքացուն:

«Հունիսի 12-ին ժամը 10:00-ի սահմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ»,-հայտնել է ԱԱԾ լրատվության ծառայությունը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ